Քիմ Քարդաշյանը նկարահանվել է GQ ամսագրի «Տարվա տղամարդ» համարի համար եւ վերհիշել հոր՝ ճանաչված իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի անցած ուղու մասին։
Քարդաշյանը ատմել է, որ հայտնի ֆուտբոլիստ Օ․ Ջեյ Սիմփսոնի դատավարության մասին, որն իր հորը հայտնի է դարձրել։ Քիմը պատմել է, որ դատավարությունը դժվար ժամանակաշրջան է եղել Ռոբերտ Քարդաշյանի համար, ով տարիներ շարունակ փաստաբանությամբ չէր զբաղվել։ Բայց նա և Սիմփսոնը, երկուսն էլ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտներ, մտերիմ ընկերներ են դարձել 70-ականների սկզբին, և երբ 1994 թվականի հունիսին նախկին ֆուտբոլային աստղը մեղադրվել է իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն Սիմփսոնի առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ, հայրը ստանձնել է նրա պաշտպանությունը։
Այս գործը հայտնի է դարձրել ամերիկահայ իրավաբանին, որը, սակայն, դատավարությունից հետո սկսել է սպառնալիքներ ստանալ։ Քիմի խոսքով՝ մի օր հայրը որոշել է այցելել էքստրասենսի՝ հասկանալու համար, թե ինչ է սպասվում իր ընտանիքին։ Ամսագրի հետ զրույցում Քարդաշյանը նշել է՝ այդ այցը հոր էությանը դեմ էր․ նա քրիստոնյա էր, որը հետևում էր Աստվածաշնչին և դեմ էր էքստրասենսների գործունեությանը։ Բայց գնացել է․ «Նա կարդաց իմ ազգանունն ու ասաց՝ Քարդաշյանները շատ հայտնի են դառնալու։ Հայրս դրանից հետո ասում էր՝ ահա, թե ինչու ևս մեկ անգամ համոզվեցի, որ նրանք ստախոս են»։
Ամսագրի հետ զրույցում Քիմ Քարդաշյանը խոսել է նաև իր SKIMS բրենդի՝ մասնավորապես տղամարդկանց շարքի համար սպորտային աստղերի հետ համագործակցությունների մասին, խոսել նաև, որ մանուկ հասակից ուսումնասիրել է տղամարդկանց հագուստները, հոր զգեստապահարանը, մի անգամ էլ այն փլուզվել է գլխին և արթնացել է հիվանդանոցում։
Քարդաշյանը հիշել է նաեւ հոր հետ վերջին խոսակցություններից մեկը։ «Գիտեմ, որ քեզ հետ ամեն ինչ լավ է լինելու»,-Ռոբերտն ասել է դստերը,-«Ես դա տեսնում եմ։ Գիտեմ, որ դու լավ ես լինելու։ Հոգ տար քույրերիդ ու եղբորդ մասին, պարզապես խոստացիր, որ դա կանես»։
Քիմը մինչ օրս մտքում է պահում հոր խոսքերը։ Այդ պահից սկսած նա իր ընտանիքին այլ կերպ է սկսել նայել։ «Ես հասկացել եմ, թե ինչ նա նկատի ուներ, երբ ասում էր, որ ինձ հետ ամեն ինչ լավ է լինելու, բայց այդ պահից սկսած ես որոշումներս այլ կերպ էի կայացնում»,-ասել է Քիմը։