ԱՄՆ-ն դադարեցրել է ռազմական և այլ տեսակի օգնության ցուցաբերումը Ադրբեջանին և չեղարկել է բարձր մակարդակի որոշ այցեր։ Վաշինգտոնը ուղերձ է հղել Ադրբեջանին, որ հարաբերություններում դրական տեղաշարժ չի լինի, մինչև առաջընթաց չգրանցվի Հայաստանի հետ «խաղաղության» բանակցություններում։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ ապագայի թեմայով լսումների ժամանակ։
«Մենք հստակ հասկացրել ենք Ադրբեջանին, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո ոչինչ նորմալ չի լինի, մինչև առաջընթաց չգրանցվի խաղաղության գործընթացում։ Այնպես որ, մենք չեղարկել ենք բարձր մակարդակի մի շարք այցեր՝ Ադրբեջան, դատապարտել ենք Բաքվի գործողությունները»,- ասել է նա։