ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Սան Ֆրանցիսկոյի մերձակայքում գտնվող Ֆիլոլի կալվածք՝ բանակցություններ վարելու Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։
«Շարասյունը Ֆիլոլիի կալվածք է հասել առավոտյան ժամը 10:50-ին (Երևանի ժամանակով 22:50-ին - խմբ.)», - հաղորդում է մամուլի ծառայությունը:
ԱՄՆ հետախուզական ծառայություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Բայդենի և Սի Ծինպինի հանդիպման վայրի շուրջ։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, Ֆիլոլի կալվածքից 10 կիլոմետր հեռավորության վրա ճանապարհն արգելափակված է։ Շրջանցելու փորձը նույնպես արգելափակված է կալվածքից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Բանակցությունները, ըստ ժամանակացույցի, պետք է սկսվեին տեղական ժամանակով ժամը 11.00-ին: Հստակ հայտնի չէ, թե դրանք որքան կտևեն, սակայն Բայդենի մամուլի ասուլիսը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 16.15-ին (հինգշաբթի Երևանի ժամանակով 04.15-ին):
Տեսանյութն՝ այստեղ։