Հետևեք մեզ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը

23:40, 15 նոյեմբեր 2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։

Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով և ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ղազախստանի հետ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերի խորացումը: