Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը Զիլ մակնիշի բեռնատար ունի։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Առուշ Առուշանյանի ներկայացրած հայտարարագրից։
Ըստ 2022-ի հայտարարագրի՝ Առուշ Առուշանյանը չորս անշարժ գույք ունի՝ հողամաս Գորիսում, որը նվեր է ստացել 2019-ին, արտադրական նշանակության շինություն, որը գնել է 2017-ին, ևս մեկ հողամաս, որը գնել է 2017-ին, և մեկ շինություն Գորիսում, որը գնել է 2019-ին։
2016-ին գնել է ZIL բեռնատար և նշել, որ այն 1930 թվականի արտադրության է, սակայն, հավանաբար տարեթվի սխալ կա (1956 թվականի դեկտեմբերին թողարկվեց առաջին նախատիպը։ ԶԻԼ-130-ի զանգվածային սերիական արտադրությունը սկսվել է Լիխաչովի գործարանի ընդհանուր վերակառուցումից հետո՝ 1964 թվականի հոկտեմբերի 1-ին,-Hayastan.news):
Առուշ Առուշանյանը կախնիկ 300 հազար դոլար ունի, 100 հազար եվրո և 210 մլն դրամ, տարեկան աշխատավարձը 2 մլն 152 հզր դրամ է, բանկային հաշվին 304 հզր դրամ ունի։