Հետևեք մեզ։

2-րդ դասարանի դասագրքում առկա QR կոդը ուղղորդում է ատամնաբուժի ֆեյսբուքյան էջ. բժիշկը հայտնում է՝ մինչ այս չի իմացել այդ մասին (լուսանկարներ)

02:36, 16 նոյեմբեր 2023
2-րդ դասարանի դասագրքում առկա QR կոդը ուղղորդում է ատամնաբուժի ֆեյսբուքյան էջ. բժիշկը հայտնում է՝ մինչ այս չի իմացել այդ մասին (լուսանկարներ)

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Հովհաննիսյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցների նոր դասագրքերին։

 

«Տղուս հետ դասերը անելիս հաճախ եմ հանդիպում գրքերում QR կոդերի, օրինակ էսօրվա QRը մեզ տարավ մի ատամնաբույժի ֆեյսբուքյան էջ։ ) Իբր ատամները ճիշտ մաքրելու մասին տեսաֆիլմ պետք է լիներ»,- գրել է նա։

 

Նշենք, որ վերոնշյալ QR կոդերից մեկը մեզ համար բացում է «ՅՈւՆԻՍԵՖ»-ի հոլովակ ձեռքերը ճիշտ լվանալու մասին, իակ մյուսը ուղղորդում է բժիշկ Լենա Հակոբյանի էջ, որտեղ, ինչպես նշվում է, պետք է լիներ տեսանյութ՝ ատամները լվանալու մասին։ Վերոնշյալ օգտատիրոջ գրառումը մեկնաբանել է հենց Լենա Հակոբյանը և նշել, որ ինքն առաջին անգամ հենց այս գրառումից է իմացել, որ իր տեսանյութը QR կոդով ներառված է դասագրքում։