Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց ստորաբաժանման ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք

16:33, 25 մարտ 2023
Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց ստորաբաժանման ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք
Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց ստորաբաժանման և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք, շրջել տարածքում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին։
ՊՆ կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետի պաշտոնակատարը նախարար Պապիկյանին զեկուցել է զորամասի շենք-շինությունների սեյսմակայունությանը, ինչպես նաև վերակառուցման և նորոգման ենթակա շինությունների վերաբերյալ մանրամասներ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառուցապատման աշխատանքների նախագծի ու կատարման ժամկետների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ: