Պոլսում լույս տեսնող «Ակօս» հայկական պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած թուրք ազգայնական Օգյուն Սամասթն ազատ է արձակվել։
Նա ձերբակալվել էր 2007 թվականի հունվարի 24-ին՝ սպանությունից հետո։
Սամասթը ազատ է արձակվել վաղաժամ՝ «պայմանավորված լավ վարքով»։
Հանցագործության պահին անչափահաս եղած Օգյուն Սամասթը 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել «կանխամտածված սպանության» և «ապօրինի զենք» պահելու համար։
2020 թվականին նա լրացուցիչ 4 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ բանտապահների վրա հարձակման համար։