Ներկայումս ԼՂ-ում, այդ թվում՝ Ստեփանակերտում (խմբ․) մնացած հայերի նախնական հաշվառում է իրականացվում։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի Պետական միգրացիոն ծառայության ղեկավար Վուսալ Հուսեյնովը։
Նա ասել է, որ այս գործընթացի հետ կապված ստեղծվել է ժամանակավոր շտաբ, և կենտրոնացված եղանակով տեղեկատվությունը տրամադրվում է, որոշ ժամանակ անց հանդես կգան հայտարարությամբ։