Հետևեք մեզ։

Ամանորյա լուսավորության համար հրապարակի շենքերի վրա էլի անցքեր են լինելու․ Սուրեն Գրիգորյան

11:15, 16 նոյեմբեր 2023
Ամանորյա լուսավորության համար հրապարակի շենքերի վրա էլի անցքեր են լինելու․ Սուրեն Գրիգորյան

Ամանորյա լուսավորությունն իրականացնելու համար օգտագործելու ենք նախորդ տարվա ընթացքում ձեռք բերված գույքը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում ասուլիսի ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և հավելեց, որ նման բան առաջին անգամ է տեղի ունենում։

 

«Այս տարի լույսերը փոքր-ինչ ուշ են վառվելու։ Հրապարակի շենքերի զարդարումն իրականցվելու է մի փոքր այլ եղանակով, պատկերը, որ տեսել եք անցած տարի, այս տարի էլ եք տեսնելու։ Պատրաստվելու են թեթև մետաղական կարկասներ, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները։ Շենքերի վրա էլի անցքեր լինելու են, բայց անհամեմատ փոքր թվով և լինելու են այն նույն անցքերը, որոնք բացվել են անցած տարի, հետո լցվել են։ Այս տարի նորից բացվելու են, օգտագործվելու են և լցվելու են», - ասել է Սուրեն Գրիգորյանը։