Հետևեք մեզ։

2024-ի պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է. Նիկոլ Փաշինյան

11:30, 16 նոյեմբեր 2023
2024-ի պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է. Նիկոլ Փաշինյան

2024-ի պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է։ Այս մասին ԱԺ-ում եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն պատմական է նրանով, որ «ՀՀ քաղաքացին այսօր չի մնում հիվանդանոցների դռներին, կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը»։

 

Փաշինյանը ընդգծել է՝ սա պատերազմի նախապատրաստութուն չէ․ «Վստահ եմ՝ մեր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք»։

 

Անդրադառնալով պատմական ժամանակների վերաբերյալ իր հայտարարությանը՝ Փաշինյանը նշեց՝ դրանք պատմական են, որովհետև Հայաստանը կանգնած է պետության ու պետականության գործնական նշանակության վերագնահատման անհրաժեշտության առաջ։