Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ, Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության հիմնադիր և նախագահ Շառլ դը Գոլի թոռը՝ Պիեր դը Գոլը, դիտարկում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը։
Այս մասին նա ՏԱՍՍ-ին ասել է Միացյալ մշակույթների ֆորումի շրջանակում, որը տեղի է ունենում նոյեմբերի 16-18-ը Սանկտ Պետերբուրգում։ «Ինձ համար պատիվ կլիներ ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն»,- հավելել է նա։