Հետևեք մեզ։

Խաղաղության պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է․ Նիկոլ Փաշինյան

12:07, 16 նոյեմբեր 2023
Խաղաղության պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է․ Նիկոլ Փաշինյան

 


Մեր արժեքային համակարգի գագաթնակետը Հայաստանի Հանրապետությունն է, մեր  շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Հենց  այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը։ Այս առումով  առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության  պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան, իհարկե, այն արձանագրմամբ, որ ՀՀ-ն չի կարող  այդ պայմանագիը ստորագրել միայնակ, և սրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը», - ասաց նա։

 

Փաշինյանը նշեց, որ խաղաղության երեք առանցքային սկզբունքները համաձայնեցված են Ադրբեջանի հետ, դա տեղի  է ունեցել բանակցությունների ընթացքում՝ մայիսի 14-ին ու հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ընթացքում։

 

«Հարգելի ներկաներ, տեղյակ եք, որ կոմունիկացիաների բացման թեման ամենաքննարկվածն է, որի շրջանակներում ինձ վերագրվել են խոստումներ, պարտավորություններ, դավադրություններ։ Մեր բոլոր խոսոտւմները պատկերված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»,- ասաց Փաշինյանը։

 

Նա նշեց, որ խաղաղության պայմանագրի չտորագրման պատճառը մեծամասամբ անվստահությունն է, առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է։

 

«Ցավոք, այդպես է իրողությունը, որ յուրաքանչյուր նախադասություն երբեմն հնարավոր է լինում տարբեր կերպ մեկնաբանել, պետք է շատ հստակ մեկնաբանություն ունենանք, թե տարբեր մեկնաբանությունների դեպքում ինչպես ենք դա հաղթահարելու։ Մյուսն անվտանգության երաշխիքների ստեղծումն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի», - ասաց Փաշինյանը։