Այսօր խոսել եմ Ջալալ Հարությունյանի հետ, իրավական խնդիր կա, եթե դա լուծվի, նա կկարողանա մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշել է, որ նիստին հրավիրվել է նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Շատ կարևոր է նրանց քննիչ հանձնաժողովում լսելը»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը։