Հետևեք մեզ։

1996-ից ի վեր ԼՂ հարց գոյություն չի ունեցել, եղել է ՀՀ հարց․ Նիկոլ Փաշինյան

12:31, 16 նոյեմբեր 2023
1996-ից ի վեր ԼՂ հարց գոյություն չի ունեցել, եղել է ՀՀ հարց․ Նիկոլ Փաշինյան

 

Այն, ինչ ուզում էինք ԼՂ հարցով, հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996-ի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո և նրանք, ովքեր «Կոնսեսնուս-1»-ին միանալուց հետո հանդիպումների փակ հատվածներում և ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է, մտքում ունեին մի նպատակ՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա։  Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Նրանց ռազմավարական սցենարը դա էր՝ ԼՂ հարցը որպես լծակ օգտագործել՝ ՀՀ պետական զարգացումը թույլ չտալու համար և թույլ չտալ Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչև նրա լուծման պահին հնարավոր չլինի լուծել նաև Հայաստանի հարցն այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե ՀՀ-ն դադարի գոյություն ունենալ», - ասել է Փաշինյանը և հավելել, որ 1996-ից ի վեր Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել, փոխարենը գոյություն է ունեցել ՀՀ հարց։

 

Վերլուծական