Հետևեք մեզ։

Գիքորը հայ ժողովրդի հավաքական կերպարն է․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)

13:22, 16 նոյեմբեր 2023
Գիքորը հայ ժողովրդի հավաքական կերպարն է․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)

 

Այս հողակտորի վրա Հայաստանը երբեք միաժամանակ չի ունեցել ազատություն և խաղաղություն, այսօր մենք ունենք ազատություն և շանս կարող ենք ունենալ՝ ձեռք բերելու խաղաղություն։ Այս մասին ԱԺ-ում 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունենալիս ասաց Հայկ Կոնջորյանը։

 

«Դրա համար է այս ամբողջ աղմուկը և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, որովհետև մենք ստացել ենք ազատություն և ակնհայտ է, որ գնում ենք խաղաղության ճանապարհով»,- ասաց նա:

 

Պատգամավորը իր խոսքում դիմեց ընդդիմադիրներին և անդրադարձավ նրանց դիրքորոշմանն առ այն, որ «Խաղաղության խաչմերուկը» թշնամու ծրագիրն է․ 


«Գիքորի պատմությունը ձեր ստեղծած Հայաստանի մասին է, Գիքորը, ըստ էության, հայ ժողովրդի հավաքական կերպարն է: Եվ ամեն անգամ, երբ կմնանք Գիքորի նարատիվի մեջ, երբ ամեն անգամ կապավինենք բազազ Արտեմների հոգածությանը, հիշեք մսագործի և հնդկահավի պատմությունը»։