Արցախում պետականություն ստեղծելու կամ Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում պահպանելու և զարգացնելու նպատակ չեմ տեսնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ի՞նչ է նշանակում` Արցախի հարցը վերջացել է։ Ունենք արցախահայության մեծ խնդիր, այնտեղ պետականություն ստեղծելու կամ այստեղ պետական ինստիտուտներ պահելու և զարգացնելու նպատակ չեմ տեսնում։
Համարում եմ, որ դա Հայաստանի անվտանգությանն ուղիղ սպառնալիք է և հարված»,– ասել է Սիմոնյանը։