Անցյալ տարի ՀԱՊԿ-ը Երևանին առաջարկեց միջոցներ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար, դրանք դեռ քննարկվում են։ Այս ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանին, ապա անցյալ տարի առաջարկվել են միջոցառումներ, երբ Հայաստանում Միացյալ շտաբի և քարտուղարության պատվիրակությունը աշխատեց, զեկույց եղավ արտաքին գործերի, պաշտպանության նախարարներին, Անվտանգության խորհրդի քարտուղարներին, պետությունների ղեկավարներին։ Բոլոր եզրակացությունների և գնահատականների հիման վրա արվել են որոշակի միջոցառումներ և պատրաստվել են փաստաթղթերի նախագծեր։
Մի շարք տարբեր պատճառներով քննարկումը դեռ շարունակվում է»,- ասել է Սիդորովը։