Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցել

15:05, 16 նոյեմբեր 2023
Ադրբեջանական կողմը հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցել

Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել Միացյալ Նահանգների միջնորդական դերի կորստի։

 

Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարության առնչությամբ։

 

«Այս պայմաններում կարևոր է նշել՝ մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով առաջարկվող հանդիպման անցկացումը»,- նշվել է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ։