Հետևեք մեզ։

«Հայաստանի կողմից եռակողմ հայտարարության 9-րդ կետի չկատարումը դրդել է Ադրբեջանին որոշում կայացնել այլընտրանքային ճանապարհների կառուցման վերաբերյալ»․ Ադրբեջանի ԱԳՆ

15:14, 16 նոյեմբեր 2023
«Հայաստանի կողմից եռակողմ հայտարարության 9-րդ կետի չկատարումը դրդել է Ադրբեջանին որոշում կայացնել այլընտրանքային ճանապարհների կառուցման վերաբերյալ»․ Ադրբեջանի ԱԳՆ

ԱՄՆ-ը, որը տարածաշրջանի երկիր չէ, իր գործողություններով ու հայտարարություններով հարվածում է տարածաշրջանի երկրների տրանսպորտային անվտանգության ջանքերին։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությանն ի պատասխան արված հայտարարության մեջ։

«Ամերիկյան կողմին քաջ հայտնի է, որ Հայաստանի կողմից 2020 թվականի Եռակողմ հայտարարության 9-րդ կետից բխող պարտավորությունների չկատարումը դրդել է Ադրբեջանին որոշում կայացնել այլընտրանքային ճանապարհների կառուցման վերաբերյալ։

Հարևան պետությունների հետ կապի գծերի անցկացման կարգի համաձայնությունը, այդ թվում՝ Իրանի հետ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տանող երթուղու վերաբերյալ համաձայնագիրը, Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ Այս ֆոնին Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է, որ «3+2» ձևաչափը (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) առաջնահերթություն է տարածաշրջանի անվտանգության համար։ Այս ուղղությամբ ցանկացած մեկնաբանություն, որը խաթարում է խնդրո առարկա ջանքերը, տեղին չէ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։