Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպանին

17:59, 16 նոյեմբեր 2023
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպանին

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին:

Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-կանադական երկկողմ բազմաոլորտ հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ:

Ա.Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում կանադական կողմի պատրաստակամությունը ներգրավվածություն ունենալ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունում:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը: