Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աջակցել են Արցախից վիրավորների ու բուժառուների տարհանմանը, ինչպես նաև նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողության ապահովմանը։ Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
Ըստ այդ տվյալների՝ 220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում նաև Ստեփանակերտի պայթյունի հետևանքով զոհվածներն են։
Շուրջ 2500 հեռախոսազանգ և այց է կատարվել անհետ կորած անձանց ընտանիքների կողմից։
25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ։