Աստրախանում փլուզվել է հինգհարկանի բնակելի շենք, հայտնում է մարզային արտակարգ իրավիճակների վարչությունը։ Տունը, որտեղ մուտքերի փլուզում է տեղի ունեցել, գտնվում է քաղաքի Կիրովսկի թաղամասում։ Մեկ մարդ մահացել է։ Մահացածը տարեց կին է, ով չի հասցրել իջնել հինգերորդ հարկից, երբ հայտարարվել է տարհանման մասին։
Շենքից տարհանվել է 213 մարդ, այդ թվում՝ 37 երեխա։ Երկու մուտքերի փլուզումը տեղի է ունեցել տան արտաքին պատի ճեղքի առաջացման պատճառով, գրում է Интерфакс-ը՝ ԱԻՆ-ին հղումով։ Քաղաքի երեք դպրոցներում վնասված տան բնակիչների համար ժամանակավոր կացարաններ են բացվել, հայտնել է մարզպետը։
Տեսանյութն՝ այստեղ։