ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է հայկական տարածքի ռազմավարական կետ հանդիսացող Թեժքար լեռան լանջ, Ադրբեջանի (Նախիջևանի) հետ սահմանում։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։
«Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության և 1991 թվականի սահմանների հարգման հարցում, որի մասին կրկին հիշատակվել է Պրահայի հայտարարության մեջ»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում: