Հետևեք մեզ։

Ավտովթարի է ենթարկվել Ազգային ժողովի նախկին պատգամավորը, կան վիրավորներ․ Shamshyan.com

21:41, 16 նոյեմբեր 2023
Ավտովթարի է ենթարկվել Ազգային ժողովի նախկին պատգամավորը, կան վիրավորներ․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի վերջնամասում բախվել են Infinity ու Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն է եղել։