Հանրահայտ ռեփեր Սնուփ Դոգն անհավատալի հայտարարություն է արել․ արևմտյան մամուլն աներևակայելի է բնութագրել Սնուփ Դոգի՝ ծխելուց հրաժարվելու մասին հայտարարությունը և միաժամանակ նշել՝ երգիչը չի պարզաբանում, թե ինչ ծխելու մասին է խոսքը։
Սոցիալական ցանցերի իր էջերում ռեփերը գրել է․ «Ընտանիքիս հետ երկար քննարկելուց և զրույցից հետո ես որոշեցի թողնել ծխելը: Խնդրում եմ, հարգել իմ անձնական կյանքը և հանգիստ թողնել ինձ այս պահին»: