Հետևեք մեզ։

Պետքարտուղարությունը համաձայն է Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցություններին ցանկացած վայրում. Պետդեպի խոսնակն անդրադարձել է Բաքվի` ԱՄՆ-ում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման մերժմանը

09:49, 17 նոյեմբեր 2023
Պետքարտուղարությունը համաձայն է Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցություններին ցանկացած վայրում. Պետդեպի խոսնակն անդրադարձել է Բաքվի` ԱՄՆ-ում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման մերժմանը

Պետքարտուղարությունը  համաձայն է Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցություններին ցանկացած վայրում, այսպես է մեկնաբանել Մեթյու Միլլերը Վաշինգտոնում Հայաստանի հետ հանդիպելու Ադրբեջանի մերժումը։

 

«Մենք կշարունակենք աջակցել խաղաղության բանակցություններին՝ լինի դա այստեղ, թե այլուր: Մենք խրախուսում են կողմերին ներգրավվել այդ բանակցություններում, անկախ նրանից՝ դրանք կլինեն այստեղ, թե մեկ այլ վայրում»,-ասել է ԱՄՆ պետդեպարտամենի խոսնակը։

 

Հիշեցնենք, որ երեկ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ հնարավոր չեն համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով առաջարկվող հանդիպման անցկացումը։