Հետևեք մեզ։

Արագածի, Սպիտակի, Սևանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

10:02, 17 նոյեմբեր 2023
Արագածի, Սպիտակի, Սևանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Սևանի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Անիի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով: