Հետևեք մեզ։

ԵՊՀ-ում բռնկված հրդեհը մարվել է, նախնական վարկածով՝ եղել է հոսանքի տատանում․ ԵՊՀ ռեկտորի օգնական

10:52, 17 նոյեմբեր 2023
ԵՊՀ-ում բռնկված հրդեհը մարվել է, նախնական վարկածով՝ եղել է հոսանքի տատանում․ ԵՊՀ ռեկտորի օգնական

 

 

ԵՊՀ-ում հրդեհը մարված է, իրականացնում են համապատասխան գործողությունները: Այս մասին հայտնում է ԵՊՀ-ի ռեկտորի օգնական-մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

«Հարգելի՛ գործընկերներ,

ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։ Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»- ֆեյսբուքյան էջում գրել է խոսնակը։