Այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը։
Նախնական տվյալներով` երեք տուժած հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են:
Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: