Հետևեք մեզ։

ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունը քիմիական ոչ մի նյութի հետ կապ չունի․ խոսնակ

11:29, 17 նոյեմբեր 2023
ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունը քիմիական ոչ մի նյութի հետ կապ չունի․ խոսնակ

ԵՊՀ 1-ին մասնաշենքում տեղի ունեցած պայթյունը քիմիական ոչ մի նյութի հետ կապ չունի։ Այս մասին ԵՊՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

 

«Հիմա համապատասխան գործողություններ են իրականացվում, քիմիական ոչ մի նյութ չի այրվել։ Նախնախական տեղեկություններով՝ հոսանքի խնդիր է եղել»,-ասաց խոսնակը։

 

Նա նշեց, որ ուսանողներն ու աշխատակիցները շենքից տարհանվել են, դասերն այլ մասնաշենքում են իրականացվում։

 

Ավելի վաղ հայտնել ենք՝ ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել։ ԱՆ-ն հայտնել է, որ մեկ մարդ մահացել է, ևս երեքը՝ հոսպիտալացվել։