Հետևեք մեզ։

«Գիտե՞ք էդ անեկդոտը․ բիձեն բերդում նստած ասում ա՝ ես մուտիլովշիկ եմ»․ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանը՝ պայթյունի մասին (տեսանյութ)

12:12, 17 նոյեմբեր 2023
«Գիտե՞ք էդ անեկդոտը․ բիձեն բերդում նստած ասում ա՝ ես մուտիլովշիկ եմ»․ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանը՝ պայթյունի մասին (տեսանյութ)

 

Ես նկուղի հետ գործ չունեմ, տեղյակ չեմ՝ ինչ է կատարվել նկուղում։ Այս մասին այսօր ԵՊՀ բակում լրագրողների հետ զրույցում ասաց Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը։

 

Դիտարկմանը, թե նկուղը ծառայել է որպես հանդերձարան՝ Ղոչիկյանը նշեց․ «Ես ինչ գործ ունեմ ամեն մեկի շոր հանելու տեղն իմանամ»։

 

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ ֆակուլտետում քիմիական որևէ փորձարկումից հետո կարող էր պայթյունավտանգ նման իրավիճակ առաջացած լինել, դեկանը այսպես պատասխանեց․ «Մի հատ անեկդոտ կա, որ բիձեն բերդում նստած ասում ա՝ ես մուտիլովշիկ եմ։ Գիտե՞ք էդ անեկդոտը»։

 

Հիշեցենենք, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է, 3 հոգի՝ հոսպիտալացվել։ Ըստ ԱՆ հաղորդագրության՝ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։