Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Թունիսի կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի վիզայի պահանջը հանելու մասին համաձայնագրին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է.
«Հայաստանը և Թունիսը վարում են բարեկամական և զարգացող երկկողմ հարաբերություններ: Թունիսի Հանրապետությունը հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի բարեկամ պետություն է, որի հետ Հայաստանը երկկողմ և բազմակողմ հարթակներում վարում է զարգացող և ընդլայնվող հարաբերություններ: Վերջին տարիներին Թունիսի Հանրապետության հետ զարգանում է ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական և հումանիտար համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջային: Միևնույն ժամանակ, Թունիսը հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկեր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:
Այս համաձայնագրի կնքումը հնարավորություն է տալիս նպաստելու Թունիսի հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, տարբեր մակարդակներով փոխայցելությունների աշխուժացմանը»: