Հետևեք մեզ։

Ուկրաինայում նոր «մայդան» նախապատրաստելու մասին լուրեր ունենք․ Զելենսկի

14:11, 17 նոյեմբեր 2023
Ուկրաինայում նոր «մայդան» նախապատրաստելու մասին լուրեր ունենք․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին մտավախություն ունի, որ Ուկրաինայում նոր «մայդան» է նախապատրաստվում, հայտնում է Bloomberg-ը։ «Մեր հետախուզությունը նման տեղեկատվություն ունի, այդ մասին մեզ զգուշացրել են նաև մեր գործընկերները»,- Ուկրաինայի նախագահի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

 

Զելենսկին Ուկրաինայում հերթական հեղաշրջման նախապատրաստման մասին է հայտարարել  ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որտեղ ներկա են եղել Bloomberg-ի լրագրողները։ Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին «քաոս սերմանելու», «մայդան 3» ապատեղեկատվական արշավ կազմակերպելու և իրեն զբաղեցրած պաշտոնից հեռացնելու փորձի մեջ։