Դիմումները ներկայացնելու պահին լուծարված ընկերություն չի եղել։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ անդրադառնալով տեղեկությանն առ այն, որ պետբյուջեից 10 մլրդ դրամ աջակցություն է տրամադրվել ՏՏ ոլորտի ընկերություններին, որոնք լուծարվել են։
«Ընկերության որոշումն է, կարող է իր գործունեությունը դադարեցնել կամ գնալ լուծարման։ Բայց լուծարված ընկերությունները գումարը ստանալուց հետո համարվում են գործող ընկերություն։ Ժամանակավոր դադարեցումը չի նշանակում, որ ընկերությունը լուծարման գործընթացի մեջ է, դա բնական պրոցես է»,-նշեց Խաչատրյանը։