Այսօր՝ ժամը 15։00-ին նախատեսված տոնական համերգը՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան, չի կայանա: Այս մասին տեղեկացնում են ԵՊՀ-ից։
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար: