Հետևեք մեզ։

Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ 200 քառ.կմ տարածք․ Ռուբեն Ռուբինյան․ Sputnik Արմենիա

15:26, 17 նոյեմբեր 2023
Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ 200 քառ.կմ տարածք․ Ռուբեն Ռուբինյան․ Sputnik Արմենիա

Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։ Այս մասին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, գրում է  Sputnik Արմենիա-ն։

 

«Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության արդյունքում օկուպացվել է Հայաստանի Հանրապետության շուրջ 200 կմ ինքնիշխան տարածք»,-ասել է Ռուբինյանը։

 

Նրա խոսքով, Հայաստանը շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի և հարաբերությունների հաստատման ուղղությամբ, սակայն պնդում է, որ այդ համաձայնագրում ճանաչվեն երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև Երևանի իրավասության սկզբունքները՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում:

 

Վերլուծական