Հետևեք մեզ։

Ոստիկանները ՀՀ քաղաքացուն գրկելով Ա կետից տեղափոխում են Բ կետ. Պապոյանը՝ Եռաբլուրում կարմիրբերետավորների գործողությունների մասին

17:48, 17 նոյեմբեր 2023
Ոստիկանները ՀՀ քաղաքացուն գրկելով Ա կետից տեղափոխում են Բ կետ. Պապոյանը՝ Եռաբլուրում կարմիրբերետավորների գործողությունների մասին

Եթե գտնում եք, որ ոստիկանների կողմից ՀՀ քաղաքացուն գրկելով Ա կետից Բ կետ տեղափոխելու մեջ կա հանցակազմ, ապա առաջարկում եմ դիմեք իրավապահ մարմիններին նորից քննելու հարցը։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե որպես հեղափոխական ուժի ներկայացուցիչ ինչ գնահատական է տալիս այն հանգամանքին, որ Եռաբլուրում կարմիրբերետավորները սևազգեստ մորը ոտքերից ու ձեռքերից բռնած բերում դնում են ասֆալտին և դրանում, պարզվում է, հանցակազմ չկա։

 

Նա նշել է՝ հարցն ամբողջությամբ իրավական տիրույթում է։

 

«Այն մարդիկ, ովքեր համաձայն չեն, էմոցիոնալ և քաղաքական մասը թողնենք մի կողմ, կարող են նոր գործընթացներ ձեռնարկել»,-ասել է Պապոյանը։