ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով միջանկյալ միջոց կիրառելու որոշումը:
Որոշման համաձայն Ադրբեջանը պարտավոր է ապահովել ԼՂ-ն լքած հայերի իրենց տներ ազատ վերադարձի հնարավորությունը.
- Ապահովել անարգել ելքի հնարավորությունը նրանց համար, ովքեր ցանկանում են լքել ԼՂ-ն.
- Ապահովել նրանց իրավունքները, ովքեր մնացել են Ղարաբաղում ապրելու և նրանց, ովքեր մտադիր են վերադառնալ։ Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր փաստաթղթերի անվտանգությունը, որոնք վերաբերում են անշարժ գույքի և ԼՂ-ում բնակվող ազգությամբ հայ բոլոր անձանց անձը հաստատող փաստաթղթերին.
- 8 շաբաթվա ընթացքում հանրային քննարկման ներկայացնել վերոհիշյալ կատեգորիայի հայերի իրավունքների ապահովման հաշվետվություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։