Այսօր՝ նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 15:40-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Ա.-ն իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Մանազար Մ.-ին:
Նա «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի վայր են ժամանել մահացածի հարազատները, ովքեր փնտրել ենն վարորդին, սակայն ոստիկանության ոստիկանների գործունեությունների շնորհիվ հնարավոր է եղել վարորդին մեկուսացնել դեպքի վայրից։
Կայքի տեղեկություններով՝ այսօր հեծանվորդի ծննդյան օրն էր: