Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի տեսնում Ռուսաստանի Դաշնության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու անհրաժեշտությունը, և նա անհեթեթություն է անվանել ՄԱԿ-ից երկրի դուրս գալու առաջարկները։
«Կարծում եմ, որ դրա կարիք չկա, ինչո՞ւ, սա հարթակ է, որտեղ մարդիկ շփվում են միմյանց հետ, աշխատում են, մենք բավականին լուրջ ծրագրեր ունենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով։ Ոմանք ասում են, որ պետք է դուրս գանք ՄԱԿ-ից, բայց դա անհեթեթություն է, քանի որ Ռուսաստանն է այդ կազմակերպությունների հիմնադիրն իրականում, ինչո՞ւ ենք այնտեղից գնալու», - ասել է պետության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային մշակութային ֆորումում։