Հետևեք մեզ։

Մոսկվայում անհայտ անձինք կրակել են բանկ փող առաքողների ուղղությամբ և հափշտակել 300 մլն ռուբլի

22:48, 17 նոյեմբեր 2023
Մոսկվայում անհայտ անձինք կրակել են բանկ փող առաքողների ուղղությամբ և հափշտակել 300 մլն ռուբլի

Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկի մոտ կրակոցներ են հնչել, հանցագործները գումար են հափշտակել։

 

Անհայտ անձինք սկսել են կրակել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկի տարածքում և մեծ գումար վերցրել, RIA Novosti-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

 

«Ըստ զրուցակցի՝ նախկինում այլ բանկում անհայտ անձինք ավտոմեքենայով մոտեցել են մոտ 300 միլիոն ռուբլի տեղափոխող առաքիչներին, կրակ են բացել, այնուհետև գողացել գումարը»,- հայտնել են իրավապահները։

 

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ կողոպտիչները որոնվում են։

Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Ինչպես պարզաբանել են վարչությունից, այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 19:30-ի սահմաններում Պրեսնենսկի Վալ փողոցում անհայտ անձինք ատրճանակով սպառնացել են երկու տղամարդու և մի քանի անգամ կրակել նրանց ուղղությամբ։ Այնուհետեւ նրանք «բացահայտ հափշտակել են պայուսակը» և Mercedes-ով դիմել փախուստի։