Ռուսաստանցիները կկարողանան տեսնել աստղաթափն այս գիշեր, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղի կունենա Լեոնիդների ասուպային հոսքը, որը դիտվում է ամեն տարի նոյեմբերի 8-22 ընկած ժամանակահատվածում՝ առավելագույն փուլի մի փոքր տատանումներով։
Լավ եղանակին այն կարելի է դիտել ՌԴ ցանկացած կետում, իսկ ամենամեծ ակտիվությունը սպասվում է կեսգիշերից հետո։
Մոսկվայի, Սամարայի և Կրասնոդարի բնակիչները կկարողանան ամենից պարզ տեսնել աստղային անկումը:
Լեոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը: