ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը գրում է.
«Առաջին մեքենաս ձեռք եմ բերել 2009 թվականին և այդ օրվանից բոլորս երթևեկում ենք ամրակապված կամ մանկական նստարանի մեջ նստած։ Մտքովս երբեք չի անցել ինձ կամ այլոց տարօրինակ հարցեր տալ՝ թե բա ամրագոտին անհարմար է, ցածր արագությունների ժամանակ օգտակար չէ և այլն, քանի որ ամրակապվում ենք առաջին հերթին մեր համար, բայց նաև ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու համար։
Այս կանոնի պահպանումը պետք է պարտադիր բոլոր վարորդների և ուղևորների համար և ես սպասում եմ ոստիկանության արձագանքին, թե որ օրվանից են նրանք սկսելու զբաղվել այս հարցով»։