Հետևեք մեզ։

Ուսումնասիրություններ են իրականացվում Գորիսի օդանավակայանը վերագործարկելու համար. Sputnik Արմենիա

11:13, 18 նոյեմբեր 2023
Ուսումնասիրություններ են իրականացվում Գորիսի օդանավակայանը վերագործարկելու համար. Sputnik Արմենիա

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախնական ուսումնասիրություններ է իրականացնում Գորիսի օդանավակայանը վերագործարկելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են նախարարությունից։

«Հայտնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը իրականացնում է Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ նախնական ուսումնասիրություններ, այդ թվում` օդանավակայանի շենքի և թռիչքուղու վերանորոգման հետ կապված», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունից հայտնել են նաև, որ վերանորոգման աշխատանքների արժեքների և ժամկետների մասին տեղեկատվությունը կարող են տրամադրել ուսումնասիրություններն ավարտելուց հետո։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են վերականգնել Գորիսի օդանավակայանը։