Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի մասնակցի Գազայի հատվածում «անվտանգության գոտի» ստեղծելուն՝ առանց լայն համաձայնության և անվտանգության երաշխիքների։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական լիագումար նիստում։
Ելույթի տեքստը տարածել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։
«ԱՀԿ-ն չի մասնակցի Գազայի հատվածում,այսպես կոչված, անվտանգության գոտու ստեղծմանը առանց լայն համաձայնության և անվտանգության և այլ կարևոր կարիքների հիմնարար պայմանները», - ասել է Գեբրեյեսուսը: