ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտից հետո չի կարողանա վերահսկել Գազայի հատվածը, միայն Պաղեստինի ազգային իշխանությունը պետք է մնա իշխանության ղեկին անկլավում։
«ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարող վերահսկել Գազան: Բայց ո՞վ կվերահսկի Գազան: Կարծում եմ, որ դա կարող է անել միայն Պաղեստինի ազգային իշխանությունը»,- ասել է Բորելը Բահրեյնի մայրաքաղաքում քննարկման ֆորումում:
Նրա ելույթը հեռարձակվել է ֆորումի կայքում։
Ֆորումը տեղի է ունենում 2023 թվականի նոյեմբերի 17-ից 19-ը։