Հայաստանում մեկնարկել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, քաղաքական հարցեր չեն քննարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
«Կեսօրից հետո մեկնարկելու է բուն նստաշրջանը, ելույթ են ունենալու ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, սկսվելու է թեմատիկ քննարկում ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգային թեմաների վերաբերյալ»,-ասել է նա:
Խանդանյանը նշեց, որ երեկ ՌԴ պատվիրակությունն է դիմել ԽՎ նախագահին և հայտնել, որ չեն մասնակցելու.
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, ապա նրանք մի քանի անգամ անվտանգության հարց են բարձրացրել, ՀՀ-ն ԱԺ-ն հայտարարել է, որ պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, սակայն, չեն մասնակցել: Դա արդեն նրանց խնդիրն է»,- ասաց նա և հավելեց, որ Թուրքիայի վերաբերյալ տեղեկություն չունի։