Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը կրակել է Պարույր Սևակի հատվածում տեղակայված դիրքի ուղղությամբ. ՊՆ-ն հայտնում է մեկ վիրավորի մասին

14:57, 18 նոյեմբեր 2023
Ադրբեջանական կողմը կրակել է Պարույր Սևակի հատվածում տեղակայված դիրքի ուղղությամբ. ՊՆ-ն հայտնում է մեկ վիրավորի մասին

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: 

 

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։

 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: