Մինսկի խումբը ձախողվեց, Մինսկի խմբի համանախագահությունը ձախողվեց: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում։
Անդրադառնալով հա-ադէբեջանական հարաբերությունների կարգախորման և խաղաղության պայմանագէի թեմային՝ Հաջիևը նշել է. «Մենք հայկական կողմին արդեն ներկայացրել ենք խաղաղության համաձայնագրի վերանայված հինգերորդ տարբերակը, սակայն անցել է ավելի քան երկու ամիս, և նրանք դեռ չեն արձագանքել։ Ներկայումս տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել»:
Հաջիևն անդրադարձել է նաև Հայաստանի հետ կապված Ադրբեջանի հետագա քաղաքականությանը. «Մենք կցանկանայինք ստեղծել տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետություն՝ հիմնված տարածաշրջանում արդարության սկզբունքների վրա՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և վերջ դնելով բոլոր տարածքային պահանջներին»։